Աղասի Թադևոսյան․ ՔՀԿ-ների դերակատարումը․ հիմնախնդիրներ և մարտահրավերներ
Աղասի Թադևոսյան․ ՔՀԿ-ների դերակատարումը․ հիմնախնդիրներ և մարտահրավերներ
Աղասի Թադևոսյանի այս հոդվածը գրվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի և ՔՀԿ Գործընկերություն հանուն արդյունավետ զարգացման «2021 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման» ծրագրի շրջանակներում: Նույն թեմայով և նույն ծրագրի շրջանակներում իրականացված հարցազրույցը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Աղասի Թադևոսյանը, սոցիալական մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու։ Դասավանդում է ԵՊՀ մշակութաբանության, Հնագիտության և ազգագրության ամբիոններում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Զբաղվում է Հայաստանի արդի սոցիալմշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Հեղինակ է մի շարք մենագրությունների և շուրջ հարյուր գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են հայերեն, անգերեն, գերմաներեն, հունարեն, ռուսերեն լեզուներով։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը․ Հիմնախնդիրներ և մարտահրավերներ․
2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած նոր թիմում ընդգրկվեցին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ (Անդրեասյան և այլք 2018. 92; Zolyan 2020. 51)։ Այդ և մի շարք այլ պատճառներով լրջորեն կրճատվեց իշխանություն – հասարակություն տարածությունը (Christofer and Paturyan 2021)։ Քաղաքացիների համար իշխանության տարբեր օղակների հետ փոխհարաբերությունը ներկայումս շատ ավելի հեշտացել է։ Համաձայն Կովկասյան բարոմետրի տվյալների` կառավարության հանդեպ վստահության աստիճանը 2017 թվականի 20%-ից 2019 թվականին բարձրացել է 71%, իսկ անվստահության մակարդակը 59% -ից իջել է 12% (TRUEXEC: Trust towards Executive government, 2019): Սակայն, այս ամենով հանդերձ, նկատելի խնդիրներ կան կառավարման թափանցիկության, հանրության իրազեկման, հետադարձ կապի, քաղաքականությունների մշակմանն ու իրագործմանը հասարակության մասնակցության ոլորտներում։ Ավելին, 2019 թվականի համեմատ 2021 թվականին նկատվել է մասնակցության անկում (ՔՀԿ չափիչ 2021. 25): Ըստ որոշ հետազոտությունների՝ 2019-ից հետո նկատելի է նաև ՔՀԿ գործունեության տարածքի որոշ նեղացում (Grigoryan A. and H.Manasyan. 2021): Խնդրահարույց երևույթներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ ՔՀԿ-ների հանդեպ հասարակական այն դիսկուրսի և մտայնության տարածումն է, թե իբր ՔՀԿ-ները ներմուծված և ապազգային երևույթներ են։ Մի շարք շրջանակների կողմից այս դիսկուրսը գեներացվեց և խորացվեց նաև պատերազմից հետո։ Փորձ արվեց նույնիսկ պատերազմում պարտությունը կապել ՔՀԿ-ների հետ, թե իբրև ժողովրդավարությունը թուլացրել է Հայաստանի մարտունակությունը (Ապատեղեկատվությունը Հայաստանում 2021, 32-36)։ Այս և մի շարք այլ պատճառներով հասարակության մեջ վերջին տարում նկատելի է ՔՀԿ-ների հանդեպ անվստահության նկատելի աճ, ինչն ուղեկցվում է վստահության անկումով։ Այսպես, օրինակ, եթե ըստ Կովկասյան բարոմետրի տվյալների՝ 2019 թվականին ՔՀԿ-ների հանդեպ նկատելի է 18%-ից 26% վստահության աճ, ապա վերջին տարում այն զգալիորեն նվազել է։ 2021 թվականին 2019 թվականի համեմատ ՔՀԿ-ների հանդեպ անվստահությունը 25%-ից հասել է 38%-ի։ Հասարակության վստահության նման անկումը էական խոչընդոտ կարող է դառնալ ՔՀԿ-ների կողմից քաղաքականությունների մշակմանն ու որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը կազմակերպելու գործում։ Վստահության անկումը կարող է դառնալ նաև քաղհասարակության տարածքի կրճատմանը (shrinking space) նպաստող գործոններից մեկը։
Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ։