Էլլա Կարագուլյան
Տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավարԷլլա Կարագուլյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2018թ.-ի փետրվարին: Մինչ այդ նա աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀ պետական կառաավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող:
Նա ընդգրկված է եղել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝Կովկասի ինստիտուտի, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերում: Համագործակցել է տեղական և միջազգային միշարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ և հետազոտող: 2011թ.-ին նա ստացել է մագիստրոսի աստիճան Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա), իսկ 2009թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի բակալավրի աստիճան: Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ:
էլ. փոստ` [email protected]