Անահիտ Հակոբյան

Գրասենյակի սպասարկման պատասխանատու

Անահիտն ամեն օր ջանք չի խնայում, որ մեր թիմն ունենա ջերմ ու հարմարավետ աշխատանքային միջավայր։ Նա ոչ միայն ամենավաղն է աշխատանքի գալիս ամեն առավոտ, այլև ներկայիս թիմում ՀՌԿԿ-Հայաստանին ամենավաղ միացած անդամն է՝ 2008 թվականից։ Անահիտը միջին մասնագիտական կրթություն ունի առևտրի գծով։ Սիրում է կարուձև, թատրոն, իսկ աշխատելիս սիրում է ռադիո լսել։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.