Աննա Գուրգենյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2021 թվականին` որպես հաշվապահական ծառայություններ մատուցող։ 2020 թվականից աշխատում է Սմարտ Քընսալթինգ ընկերությունում՝ սկզբում որպես հաշվապահ, իսկ 2025 թվականից՝ որպես ավագ հաշվապահ։ Աննան ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությամբ, ինչպես նաև նույն համալսարանի մագիստրատուրան՝ աուդիտ մասնագիտացմամբ։