Արուսյակ Ոսկանյանը 2018-2021 թվականներին համագործակցել է ՀՌԿԿ-Հայաստանի հետ մի շարք նախագծերի շրջանակներում՝ որպես մոդերատոր, դաշտային աշխատանքների համակարգող և վերլուծաբան։ 2021 թվականին միացել է կազմակերպության թիմին որպես որակական հետազոտությունների ավագ օգնական, իսկ 2024 թվականից զբաղեցնում է հետազոտական ծրագրերի կրտսեր վերլուծաբանի պաշտոնը։ Արուսյակի հիմնական պարտականություններն են հետազոտական ծրագրերի նախագծումը և իրականացումը, տվյալների վերլուծությունը, ինչպես նաև զեկույցների և հրապարակումների պատրաստումը։
Նա Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Մասնագիտացած է մեդիայի հիմնախնդիրների, մարդու իրավունքների և կոնֆլիկտների հետազոտություններում, քաղաքացիական հասարակության զարգացման ուսումնասիրություններում։ Այս թեմաների շրջանակներում մի շարք զեկույցների հեղինակ և համահեղինակ է։ Նա գերազանց տիրապետում է հայերենին, ունի անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
-
2024 - առ այսօր
հետազոտական ծրագրերի կրտսեր վերլուծաբան
-
2021-2024
Որակական հետազոտությունների ծրագրի ավագ օգնական
-
2018-2021
ասոցացված հետազոտող