Աստղիկ Գրիգորյան

Հետազոտական ծրագրերի կրտսեր օգնական

Աստղիկ Գրիգորյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2024 թվականի օգոստոսին՝ որպես հետազոտական ծրագրերի կրտսեր օգնական։ Նա ունի տվյալագիտության բակալավրի աստիճան, որը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում 2025 թվականին։ Աստղիկը ներգրավված է տարբեր հետազոտական նախագծերում՝ աջակցելով դաշտային աշխատանքների կազմակերպմանը, որակական և քանակական տվյալների հավաքագրման գործընթացներին, ինչպես նաև տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներին։

Մինչ հիմնադրամին միանալը՝ Աստղիկն ակտիվորեն մասնակցել է տարբեր կամավորական նախաձեռնությունների՝ ուղղված համայնքների զարգացմանը։ Նա գերազանց տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.