Հայկ Սմբատյանն ի սկզբանե միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2018-2019 թթ․ որպես հաղորդակցության մասնագետ։ 2019 թ․-ից հետո համագործակցել է կազմակերպության հետ որպես անկախ հետազոտող։ 2022 թ․ հուլիսից միացել է հուլիսից Հայկը զբաղեցնում է հիմնադրամի հետազոտությունների գծող փոխտնօրենի պաշտոնը։ Իր ներկայիս դերում Հայկը ղեկավարում է հիմնադրամի հետազոտական բաժանմունքի գործառնական վերահսկողությունը, իրականացնում է հետազոտական գործընթացների կառավարում և կատարելագործում, ապահովում է հետազոտական բաժանմունքի գործունեության և արդյունքների որակը, ժամանակին լինելը և էթիկական ճշգրտությունը, համակարգում է հետազոտական թիմի մեթոդաբանական և տեխնիկական հմտությունների կատարելագործումը և աջակցում է հիմնադրամի շրջանակներում միջբաժանմունքային համագործակցությանը։
Հայկը սոցիոլոգիայի դոկտորանտ է, ավարտել է իր ասպիրանտական ուսումը Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) 2022 թվականին և ներկայումս սպասում է իր ատենախոսության պաշտպանությանը։ Նա ստացել է հասարակական գիտությունների մագիստրոսի աստիճան Ուփսալայի համալսարանում (Շվեդիա)՝ Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրությունների մասնագիտությամբ, սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև սոցիոլոգիայի բակալավրի աստիճան՝ երկուսն էլ ԵՊՀ-ից։ Նրա թեկնածուական ատենախոսությունը հայեցակարգում է սոցիալական մոբիլիզացումը Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում: Հեղինակելով մի քանի տասնյակ հետազոտական հրապարակումներ տեղական և միջազգային ակադեմիական ամսագրերում, ինչպես նաև հետազոտական և վերլուծական զեկույցներ և գրքի բաժիններ՝ Հայկի հիմնական հետազոտական հետաքրքրությունները ներառում են զինված կոնֆլիկտների պատճառների ու դինամիկայի ուսումնասիրությունը, սոցիալական շարժումները, ինքնությունը, մարդու իրավունքները և հետազոտական մեթոդաբանությունները։
Հայկի հետազոտական աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանը, Հարավային Կովկասի և առավել լայն հետխորհրդային տարածաշրջանները։ Նա ունի առաջատար ակադեմիական և կիրառական հետազոտական նախաձեռնությունների լայն պորտֆոլիո և 2013 թվականից ի վեր ակտիվորեն համագործակցում է ակադեմիական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Հայաստանում, Արևելյան գործընկերության երկրներում և ավելի լայն եվրոպական համատեքստում: 2019 թվականից Հայկը ներգրավված է ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում՝ դասավանդելով «Ակադեմիական գրագիտություն», «Հետազոտությունների պլանավորում և մեթոդներ», «Կոնֆլիկտաբանություն», «Հասարակություն և հաղորդակցություն» և «Տնտեսական սոցիոլոգիա» բակալավրիատի դասընթացներ, ինչպես նաև «Կոնֆլիկտների հետազոտության մեթոդներ» դասընթացը՝ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կողմից առաջարկվող հավաստագիր տրամադրող կրթական ծրագրում: 2025 թվականի հուլիսից Հայկը նաև ասոցացված հետազոտող է ԵՊՀ սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիայում։
Նա գերազանց տիրապետում է հայերենին և անգլերենին, ունի ռուսերենի լավ իմացություն, շվեդերենի և ուկրաիներենի՝ առօրյա խոսակցական իմացություն։
-
սեպ 2022 - առ այսօր
հետազոտությունների գծով փոխտնօրեն
-
2019-2022
ասոցացված հետազոտող
-
2018-2019
հաղորդակցության համակարգող