Մանեն ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2022 թվականին։ Մինչ այդ նա մի քանի անգամ համագործակցել է կազմակերպության հետ տարբեր նախագծերի շրջանակներում՝ մասնակցելով հետազոտական նյութերի վիզուալ մշակմանը։
Մանեն ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ գրաֆիկական դիզայն մասնագիտացմամբ։ Հիմնական կրթությունից բացի, մասնակցել է նաև տարբեր մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման ծրագրերի, այդ թվում՝ UX/UI դիզայնի դասընթացների։ Նա ծանոթ է դիզայնի ժամանակակից մեթոդներին ու միտումներին, և դրանք կիրառում է իր աշխատանքում։
Նախքան հիմնադրամին միանալը, Մանեն համագործակցել է մի շարք հետազոտական և հասարակական կազմակերպությունների հետ՝ իրականացնելով տպագրական և թվային հաղորդակցական նյութերի ձևավորում, վիզուալ գաղափարների մշակում և բարդ տվյալների մատուցում հստակ ու գեղագիտական ձևաչափով։
Նրա աշխատանքը կենտրոնացած է հետազոտությունների, զեկույցների և վերլուծական նյութերի դիզայնի վրա՝ ընդգծելով բովանդակության հստակությունը և տեսողական միասնությունը։ Մանեն տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։