Մարիամ Բալիշյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2024 թվականի օգոստոսին՝ որպես հետազոտական ծրագրերի կրտսեր օգնական։ Նա ունի սոցիոլոգիայի բակալավրի աստիճան, որը ձեռք է բերել Երևանի պետական համալսարանում։ Մարիամը ներգրավված է տարբեր հետազոտական նախագծերում՝ աջակցելով դաշտային աշխատանքների կազմակերպմանը, որակական ու քանակական տվյալների հավաքագրման գործընթացներին, ինչպես նաև տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներին։