Նիկոլ Մարգարյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին է միացել 2022 թվականի ապրիլին՝ որպես որակական հետազոտությունների ավագ վերլուծաբան։ 2023 թվականի դեկտեմբերից խառը մեթոդներով անցկացվող հետազոտական ծրագրերի ավագ վերլուծաբան է։
Նիկոլը դաշտային աշխատանքների և հետազոտությունների ավելի քան 35 տարվա փորձառություն ունի։ Մասնակցել է 100-ից ավելի հետազոտական նախագծի։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ազգագրական (մշակութային մարդաբանության) թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ և համահեղինակ է 7 մենագրության, 80-ից ավելի հոդվածի և էսսեի, որոնք վերաբերում են գիտության, կրթության, մշակույթի և հանրային կյանքի տարբեր ասպեկտներին։ Նա ղեկավարել է երկու ատենախոսական աշխատանքի պաշտպանություն, որոնք առնչվում են մշակութային հիմնախնդիրներին։
2005-2018 թվականներին մշակել և դասախոսել է մի շարք մասնագիտական առարկաներ ԵՊՀ բակալավրիատի («Մշակույթը հումանիտար և սոցիալական գիտություններում», «Մշակույթի սոցիոլոգիա», «Գլոբալացում և մշակույթ», «Գենդեր և մշակույթ») և մագիստրատուրայի («Կիրառական մարդաբանություն», «Միջմաշկութային հաղորդակցության հիմնախնդիրներ») ուսանողների համար։
Նիկոլը ԵՊՀ դոցենտ է։ 2013-2015 թթ․ որպես ազգային խմբագիր մասնակցել է ԵՎՐՈԿԼԻՈ-ի կողմից կազմակերպված «Մշակույթի խաչմերուկ․ Սևծովյան տարածաշրջանի երկրները և սոցիալ-քաղաքական գործընթացները 19-20-րդ դդ․» վերտառությամբ դպրոցական դասագրքի և ուսուցչական ուղեցույցի ստեղծմանը։
-
2023 - առ այսօր
հետազոտական ծրագրերի ավագ օգնական
-
2022-2023
որակական հետազոտությունների ծրագրի ավագ վերլուծաբան