Սեդա Անանյանը ՀՌԿԿ-Հայաստանի հետ սկսել է համագործակցել որպես անկախ հետազոտող 2015 թվականից։ 2022 թվականից նա միացել է կազմակերպության հիմնական թիմին՝ որպես որակական հետազոտությունների ծրագրի ղեկավար, իսկ 2024 թվականից զբաղեցնում է հետազոտական ծրագրերի ղեկավարի պաշտոնը։
Սեդան ավարտել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրան, իսկ ներկայումս շարունակում է իր թեկնածուական աշխատանքը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են սերունդների միջև հարաբերությունները, անցումային փուլերը հետխորհրդային հասարակություններում, ընտանիքի դինամիկան և գենդերային հիմնախնդիրները։
2009 թվականից Սեդան ներգրավված է տարբեր հետազոտական և վերլուծական նախաձեռնություններում՝ մասնակցելով հասարակության բազմազան ոլորտներին վերաբերող ուսումնասիրությունների։ Հետազոտական, խորհրդատվական, տվյալների վերլուծության, ծրագրերի համակարգման և կառավարման ոլորտներում ունենալով ավելի քան 16 տարվա փորձ՝ նա մասնակցել և իր մասնագիտական ներդրումն է ունեցել ավելի քան 70 նախագծում։ Նա համագործակցել է ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների, այնպես էլ միջազգային կառույցների հետ՝ իրականացնելով լայն թեմատիկ շրջանակ ընդգրկող ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են սոցիալական և տնտեսական զարգացման, գենդերային և մշակութային գործընթացների, կրթության և քաղաքացիական հասարակության ոլորտներին։
Իր գործունեության ընթացքում Սեդան 2015 թվականից սկսած նախ համակարգել է հետազոտական նախագծերի առանձին բաղադրիչներ, այնուհետև ստանձնել է ամբողջական ծրագրերի ղեկավարում։ Նա բազմաթիվ վերլուծական զեկույցների և հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
Հիմնադրամում Սեդան ղեկավարում է խառը մեթոդներով աշխատող բազմամասնագիտական թիմ՝ կազմակերպելով և վերահսկելով ինչպես որակական և քանակական, այնպես էլ խառը մեթոդներով հետազոտական ծրագրերը։ Նրա հիմնական պարտականությունների շրջանակն ընդգրկում է հետազոտական ծրագրերի և առնչվող նախագծերի կառավարումը, ծրագրերի պլանավորումն ու իրագործումը՝ ապահովելով արդյունքների որակի վերահսկողությունը, հետազոտական թիմերի, փորձագետների և ռեսուրսների մոբիլիզացումը, տվյալների հավաքագրման և տվյալադարանների ձևավորման վերահսկումը և հետազոտական գործընթացների որակի ապահովումը։
-
2024 - առ այսօր
հետազոտական ծրագրերի ղեկավար
-
2022-2024
որակական հետազոտությունների ծրագրի ղեկավար
-
2015-2022
ասոցացված հետազոտող