Տիգրան Մելիքյան

Ասոցացված հետազոտող

Տիգրան Մելիքյանը առաջին անգամ միացել է հիմնադրամին 2023 թվականի փետրվարին՝ որպես կամավոր: 2023 թվականի սեպտեմբերից նա ՀՌԿԿ-Հայաստանում զբաղեցնում է ասոցացված հետազոտողի պաշտոնը: Տիգռանը մասնագիտացած է որակական հետազոտությունների, քաղաքականությունների վերլուծության և տվյալների մեկնաբանման մեջ՝ գենդերի և սեռականության, երեխաների և երիտասարդների ինքնության և պաշտպանության, կրթության և սոցիալական ներառման հատուկ շեշտադրմամբ: Հիմնադրամում Տիգրանը ներգրավված է ֆոնդահայթայթման ռազմավարությունների, ծրագրերի հայտադիմումների մշակման, հանրային ընկալումների հետազոտությունների և քաղաքականություններին վերաբերող ուսումնասիրությունների վերլուծական հաշվետվությունների աշխատանքներում: Նա ակտիվ դեր ունի խոշոր հետազոտական ​​նախագծերի արդյունքների խմբագրման գործում, այդ թվում՝ ֆեմինիստական ​​և գենդերային ուսումնասիրությունների, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության թեմաներով ուսումնասիրություններում: Տիգրանն ունի սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան Ամստերդամի ազատ համալսարանից (հոլ.՝ Vrije Universiteit Amsterdam) և կրթության բնագավառի բակալավրի գերազանցության աստիճան Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանից: Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել որպես սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների երիտասարդ ջատագով, ինչպես նաև եղել է տարբեր ուսանողական միությունների խորհրդի անդամ և կազմակերպիչ: Տիգրանը գերազանց տիրապետում է հոլանդերենին և անգլերենին, և ունի գերմաներենի և հայերենի միջին մակարդակի իմացություն:

  • սեպ 2023 - առ այսօր

    ասոցացված հետազոտող

  • փետ-սեպ 2023

    կամավոր

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.