ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը դիրքավորված է մի տիրույթում, որտեղ հատվում են ակադեմիան, հետազոտական գործունեությունը, քաղաքացիական հասարակությունը և քաղաքականության մշակումը: Սա մեզ համար ստեղծում է եզակի դիտակետ, որտեղ միահյուսվում են գաղափարները, տվյալները և գործունեությունները: Մենք սոցիալական հետազոտությունների առաջատար կենտրոն ենք, որտեղ գիտելիքը կամրջվում է որոշումների կայացման հետ՝ ապահովելով, որ հուսալի տվյալները և քննադատական մտածողությունը ծառայեն հանրային բարիքի ստեղծմանը։
Այս բազմաչափ դիրքավորումը թույլ է տալիս հիմնադրամին գործել ոչ միայն որպես գաղափարներ գեներացնող, այլև որպես հետազոտությունների և հասարակության միջև վստահություն խթանող կառույց՝ միտված ամրապնդելու տեղեկացված, ժողովրդավար և դիմակայուն հասարակական կյանքի հիմքերը։
Մեր հիմնադրամի օրակարգն արտահայտված է փոփոխության մեր տեսությունում, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ազդեցիկ, էթիկական և համատեքստայնացված սոցիալական հետազոտությունները հիմնավոր որոշումների կայացման, ժողովրդավար կառավարման և քաղաքացիական վստահության հիմքն են։ Ստեղծելով բարձրորակ տվյալներ, զարգացնելով կարողություններ, կառուցելով համայնքներ և տվյալները գաղափարների վերածելով՝ ՀՌԿԿ-Հայաստանը մեր երկրում գիտելիքի և գործունեության միջև կապն է ամրապնդում։
Մեր օրակարգի առանցքում այն կանխադրույթն է, որ երբ սոցիալական հետազոտությունները դառնում են հավաստի, մասնակցային և մատչելի, դրանք հնարավորություն են ստեղծում և՛ հաստատությունների, և՛ քաղաքացիների համար՝ ավելի օգտակար ու արդյունարար որոշումներ կայացնել։ Մեր համոզմամբ՝ սա է ի վերջո հանգեցնում ավելի բաց, ներառական և դիմակայուն հասարակության։
Մեր գործունեությունն անմիջականորեն ներկառուցված է այն սոցիալ-քաղաքական համատեքստերում, որոնցում ապրում և փոփոխվում է արդի հասարակությունը։ Հետևաբար՝ մեր ջանքերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն միտված են նպաստելու թե՛ ազգային, թե՛ համաշխարհային մակարդակով ձևակերպված զարգացման օրակարգերի իրագործմանը։
Մեր ուշադրության կենտրոնում զարգացման երկու ռազմավարություն է՝ ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները։
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված առաջնահերթություններից հետևյալները ներկայումս գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.
Միավորված ազգերի կազմակերպության կողմից ձևակերպված 17 Կայուն զարգացման նպատակներից հետևյալները ներկայումս գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.