Հայաստանում միգրացիոն տվյալների բարելավման գործողությունների պլան

Հայաստանում միգրացիոն տվյալների բարելավման գործողությունների պլանը ստեղծվել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի կողմից՝ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացված «Բացահայտելով միգրացիան Կովկասում․ ամփոփելով մեր իմացածը» ծրագրի շրջանակներում։ Գործողությունների պլանը ստեղծվել է միգրացիայի ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Այն հիմնվել է «Բացահայտելով միգրացիան հայաստանյան և տարածաշրջանային համատեքստերում» հետազոտության, 2022-ի սեպտեմբերին տեղի ունեցած տարածաշրջանային առցանց համաժողովի, այնուհետև փորձագիտական 3 քննարկումների և գործողությունների պլանի նախնական տարբերակի վավերացման հանդիպման վրա։ Գործողությունների պլանն ուղղված է առավելապես պետական կառույցների կողմից իրականացվող աշխատանքի բարելավմանը՝ տվյալների հավաքագրման, համագործակցության և հաղորդակցության ոլորտներում։

Տես նաև

Բազմաչափ աղքատությունը Սյունիքում. ելակետային զեկույց

Հայացքներ սահմանից այն կողմ․ վերլուծական զեկույց

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.