Չծնված կանայք Հարավային Կովկասում

Ծրագրի նպատակը

 
ՀՌԿԿ-Հայաստանը Համաշխարհային բանկի (ՀԲ) օժանդակությամբ սկսել է Չծնված կանայք հարավային կովկասում ծրագիրը՝ ուսումնասիրելու որդի ունենալու նախընտրությունները և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: ‹‹Չծնված կանանց›› խնդիրը՝ այն կանաց խնդիրը, ովքեր կարող է ծնվեին, եթե ջանքեր չգործադրվեին կանխելու նրանց ծնունդը կամ հետծննդյան միջամտությունը, միջազգային հասարակայության ուշադրությունն է գրավել սկսած 1990-ականներից: Վերարտադրողական վարքագծերը Հարավային Կովկասում փոխվեցին 1991թ.` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախացմանը զուգահեռ: Նույնիսկ հաշվի առնելով որդի ունենալու ավանդական նախընտրությունները՝ սեռերի հարաբերակցությանաճող անհավասարությունը կարող է խորացնել գենդերային անհավասարությունը և անարդարությունը տվյալ երկրների հասարակություններում: Ֆոկուս խմբային քննարկումները, կյանքի պատմություննրը և փորձագիտական հարցազրույցների միջոցով հնարավորություն կտան լույս սփռել Հայաստանում այդ խնդրի վերաբերյալ միտումների և հետևանքների վրա: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցությամբ:

Ծրագրի կառուցվածքը

Հետոզոտությունը բաղկացած է՝
  • Հայաստանի 4 համայնքներում՝ (ներառյալ մայրաքաղաքում, քաղաքային և գյուղային շրջաններում) ֆոկուս խմբային քննարկումներից;
  • Կյանքի պատմություններից և փորձագետների հետ հարցազրույցներից այն նույն համայքներում, որտեղ անցկացվելու են ֆոկուս խմբային քննարկումները:
  Ֆոկուս խմբային քննարկումների, կյանքի պատմությունների և փորձագիտական հարցազրույցների վերծանված սղագրությունները կտրամադրվեն Համաշխարհային բանկին` հետագա վերլուծություններ կատարելու համար:

Քաղաքական նախապատվությունները ձևավորող տարածքային կորուստների ուսումնասիրություն

Աջակցող տեխնոլոգիայի գնահատում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.