Տվյալները սոցիալական հետազոտությունների համար կարևորագույն հիմք են, սակայն Հարավային Կովկասում սոցիալական, քաղաքական և տնտեսական հարցերի վերաբերյալ հուսալի, թարմացված և մատչելի տվյալները հաճախ պակասում են: CRRC-ի համար առաջնահերթություն է հուսալի տվյալների ապահովմանը և դրանց հասանելիության պահպանմանը կենտրոնանալը: Գոյություն ունեցող տվյալների հավաքագրման կետի իրենց գործառույթից այն կողմ՝ կենտրոնները հովանավորում և հավաքում են տվյալներ, որոնք կենտրոնանում են Հարավային Կովկասին վերաբերող սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխականների լայն շրջանակի վրա: Տարածաշրջանային սոցիալական և տնտեսական դինամիկայի խաչաձև համեմատությունը մեծացնելու համար 2004 թվականին CRRC-ն սկսեց համակարգված տվյալների հավաքագրման ջանքեր՝ Հարավային Կովկասում տնային տնտեսությունների կազմի, գիտելիքների, սոցիալական և քաղաքական վերաբերմունքի և գործելակերպի վերաբերյալ հուսալի, համեմատելի տվյալներ ստանալու համար:
Հարցման գործիքները` հարցաթերթերը, ցուցաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, հավաքագրված տվյալների բազաները (SPSS/STATA ձևաչափերով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են մեր կայքումկամ Կովկասյան բարոմետրի տարածաշրջանային կայքում: Խնդրում ենք տվյալների վերաբերյալ հարցերով դիմել [email protected]: Առցանց տվյալների վերլուծություն ՀՌԿԿ-ն վերջերս գործարկել է «Առցանց տվյալների վերլուծություն» (ԱՏՎ) հարթակը: Այս գործիքի միջոցով նույնիսկ տվյալների վերլուծության հմտություններ չունեցողները կկարողանան դիտել տվյալները և արդյունքներ ստանալ աղյուսակների տեսքով` առանց հատուկ ծրագրային փաթեթների և տվյալների շտեմարանների բեռնման: ԱՏՎ-ն հեշտ օգտագործվող գործիք է, որը չի պահանջում վիճակագրության իմացություն: Այս ուսուցանող տեսանյութը կօգնի որպեսզի կարողանաք ինքներդ վերլուծել առկա տվյալները և պատասխաններ ստանալ ձեզ հուզող հարցերին: