ԶԼՄ նախընտրությունների հետազոտություն

ԶԼՄ նախընտրությունների հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-09-2021 - 31-01-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` USAID
Ներգործության ոլորտ՝ Մեդիա
Նպատակը

Ծրագիրը նախագծվել է՝ տվյալներ հավաքագրելու «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար MICE ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարելավել մեդիա արտադրանքի որակը և աջակցել այլընտրանքային բովանդակության ստեղծմանը Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ, բարձրացնել քաղաքացիների և ՔՀԿ-ների գիտելիքն ու հմտությունները՝ նրանց բանիմաց մեդիասպառող դարձնելու համար, ներգրավել լրագրողներին և ակտիվ քաղաքացիներին մուլտիմեդիա այնպիսի բովանդակության արտադրության մեջ, որը խթանում է հասարակության մեջ բարեփոխումների վերաբերյալ աշխույժ քննարկումները, և լրատվամիջոցներին զինել հմտություններով՝ փաստերի վրա հիմնված լրագրողական վստահելի նյութեր և թվային պատմություններ պատմելու համար:

Գործողություններ
  • Պատվիրատուի համար իրականացնել վերջնական ուսումնասիրություն՝ հավաքելով և վերլուծելով տվյալներ հասարակության իրազեկվածության մակարդակի և սոցիալական, տեղական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանն ուղղված բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև ԶԼՄ-ների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի մասին։
  • Նախաատրաստել և ողջ երկրի տարածքում 1200 տնային տնտեսությունների շրջանում անցկացնել տնային տնտեսությունների (ՏՏ) հետազոտություն։
  • Մշակել հարցաշար, որը կբացահայտի քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը, վերաբերմունքը, ակնկալիքները լրատվամիջոցներից, նրա դերը Հայաստանում բարեփոխումների գործընթացում քաղաքացիական ներգրավվածության ամրապնդման գործում։
  • Դաշտային աշխատանք իրականացնել 1200 տնային տնտեսությունների շրջանում։
  • Արխիվացնել հավաքագրված տվյալները և պատվիրատուին տրամադրել տվյալների գծապատկերներ և գրաֆիկներ։
  • Պատրաստել համառոտ վերլուծական զեկույց, որն արտացոլում է հետազոտության հիմնական արդյունքները։
  • Արդյունքները և վերլուծական զեկույցը ներկայացնել ՄՆԿ-ին և այլ շահագրգիռ կողմերին: