![Մանե Արշալույսյան](https://crrc.am/wp-content/uploads/2019/03/Mane-A_Final-500x500.jpg)
Մանե Արշալույսյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2022 թ․-ին, բայց մինչ այդ կազմակերպության հետ համագործակցել է տարբեր նախագծերի շրջանակներում։ Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ գրաֆիկական դիզայն մասնագիտացմամբ։ Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը համագործակցել է այլ հետազոտական կազմակերպությունների հետ։ Մանեն մասնագիտացած է հետազոտությունների և զեկույցների դիզայնում, ինչպես նաև ուղեկցող վիզուալների պատրաստման մեջ։