ՀՀ-ում ժամանակի հատկացման և տնային հոգսերի հարցերում գենդերային անհամամասնության գնահատում
ՀՀ-ում ժամանակի հատկացման և տնային հոգսերի հարցերում գենդերային անհամամասնության գնահատում
Այս ուսումնասիրության նպատակն է՝
(1) հեռախոսային հարցում անցկացնել՝ Հայաստանում կանանց և տղամարդկանց ժամանակի հատկացման և տնային պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար.
(2) օգտագործել հավաքագրված տվյալները՝ կանանց տնտեսական հնարավորությունների, ժամանակի սղության և ընդհանուր բարեկեցության վրա տնային պարտականությունների և խնամքի կարիքների ազդեցությունը գնահատելու համար.
(3) օգտագործել հետազոտության վերլուծական արդյունքները` լրացնելու Հայաստանում «Հավասարության ապահովման հանձնառության» (Commitment to Equity/CEQ) մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը.
(4) կատարել լրացուցիչ էմպիրիկ վերլուծություններ՝ բացահայտելու հնարավոր հարկաբյուջետային և քաղաքականության մշակման միջամտությունների ոլորտները՝ խթանելու գենդերային հավասարությունը, կանանց տնտեսական հնարավորությունները և ընդհանուր ներառական աճը Հայաստանում.
(5) որպես հնարավորություն՝ օգտագործել հավաքագրված տվյալները և վերլուծական արդյունքները ապագա հետազոտությունների և տեխնիկական աջակցության համար:
Գործողություններ
ՀՌԿԿ-Հայաստանի հիմնական պարտականությունները ներկայացված են ստորև.
- ըտրանքի ձևավորման մեթոդաբանություն.
- հետազոտության գործիքների փորձարկում և վերջնականացում.
- տվյալներ հավաքագրողների վերապատրաստում.
- տվյալների հավաքագրում և որակի վերահսկում.
- վերջնական տվյալների մշակում: