Հակակոռուպցիոն ուղղվածության քաղաքական տնտեսական վերլուծություն Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում
Հակակոռուպցիոն ուղղվածության քաղաքական տնտեսական վերլուծություն Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում
Այս աշխատանքն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) «Հակակոռուպցիոն բարեփոխումների հնարավորություններին արագ արձագանքման» ծրագրի շրջանակներում:
Վերլուծությունը նպատակ ունի հիմք դառնալ CIPE-ի հակակոռուպցիոն միջամտությունների նախագծման և իրականացման համար՝ ուղղված տեղական քաղաքացիական հասարակության խմբերին աջակցելուն՝ արագ ձեռքբերումների հասնելու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում (մասնավորապես՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, և Ղազախստան) պատժամիջոցներից խուսափող հնարավոր ռուսական կազմակերպությունների/մարդկանց վերաբերող քաղաքականությունների ասպարեզում, հնարավորությունների պատուհանն ավելի երկար բաց պահելուն և համաշխարհային հակակոռուպցիոն համայնքի հետ կապեր հաստատելուն:
Աշխատանքն իրականացվել է հետազոտության երկու մեթոդի միջոցով. փաստաթղթային վերանայումը (ներառյալ երկրորդային տվյալների վերլուծություն) կլինի այս ծրագրի առաջնային հետազոտական մեթոդը, որը կլրացվի հիմնական տեղեկություն տվողների հետ հարցազրույցներով:
Հետազոտությունը վերաբերում է Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ղազախստանին։ Վերջնական վերլուծական զեկույցը հիմնված կլինի փաստաթղթային վերանայման և առավելագույնը 20-28 հիմնական տեղեկություն տվողների հետ հարցազրույցների վրա (յուրաքանչյուր երկրից՝ 5-7 հարցազրույց):
Ծրագրի արդյունքները
ա) Հետազոտության զեկույց այս աշխատանքին առնչվող երկրներում (Մոլդովա, Հայաստան, Ղազախստան և Վրաստան) CIAD մեթոդաբանության կիրառմամբ ստացված բացահայտումների, առաջարկությունների և տվյալների վերաբերյալ.
(բ) CIAD մեթոդաբանության և վերապատրաստման գործընթացի քննադատական գնահատում: