COVID-19-ի առաջ դիմադրողականության մոնիտորինգ և գնահատում  (կրթություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն) Հայաստանում՝ ֆոկուս խմբային հարցազրույցներով

COVID-19-ի առաջ դիմադրողականության մոնիտորինգ և գնահատում  (կրթություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն) Հայաստանում՝ ֆոկուս խմբային հարցազրույցներով

Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` World Bank
Ներգործության ոլորտ՝ Առողջապահություն Կրթություն Սոցիալական պաշտպանություն

Այս առաջարկվող ուսումնասիրության իրականացման միջոցով ՀՌԿԿ-Հայաստանը նպատակ ունի հասկանալու հայաստանցիների դիմադրողականությունը համաճարակի հաղթահարման հարցում, հատկապես առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև ճգնաժամի ժամանակ ծառայությունների մատուցման որակը: Այս ուսումնասիրությունը բաղկացած է հեռախոսով անցկացվող 19 ֆոկուս-խմբային հարցազրույցներից: Ֆոկուս խմբերը անցկացվել են ստորև ներկայացված հետևյալ թիրախային խմբերի հետ։ Յուրաքանչյուր թիրախային խմբի համար անցկացվել է առնվազն մեկ ֆոկուս-խմբային քննարկում Երևանի բնակիչների հետ և առնվազն մեկը՝ այլ քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների հետ:

Կրթություն՝ ուսուցիչներ (2-ական), տնօրեններ (2-ական), ծնողներ (2-ական)
Առողջություն՝ բժիշկ (2-ական), բուժքույրներ (2-ական), պացիենտներ (չսահմանափակվելով միայն COVID-ով հիվանդներով) (2-ական):
Սոցիալական պաշտպանություն՝ սոցիալական աշխատողներ (2-ական), սոցիալական ծրագրերի շահառուներ (3-ական)

ՀՌԿԿ-Հայաստանը թարգմանել և օգտագործել է Համաշխարհային բանկի թիմի կողմից տրամադրված հետազոտության գործիքները ֆոկուս խմբի քննարկումների յուրաքանչյուր հատվածի և դրանց թիրախային խմբերի համար: Այս գործիքները փոփոխվել և հարմարեցվել են տեղական համատեքստին: Յուրաքանչյուր ֆոկուս խումբը տևել է 1,5 – 2 ժամ:

Գործողություններ 

  1. Ֆոկուս խմբի ուղեցույցների վերջնականացում (բոլոր երեք մոդուլները)
  2. Ֆոկուս խմբերի իրականացում
  3. Ֆոկուս խմբերի հաշվետվությունների մշակում