Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ | տվյալների վիրտուալ ցուցահանդես

Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ | տվյալների վիրտուալ ցուցահանդես

Ամսաթիվ՝ Հունիս 11, 2023
Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ | տվյալների վիրտուալ ցուցահանդես

Հրավիրում ենք ձեզ վիրտուալ շրջագայության՝ ծանոթանալու «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսի նյութերին։ Ցուցահանդեսը նպատակ ունի հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները։ 2022 թ. դեկտեմբերին ցուցահանդեսը շրջել է Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը միավորել է 4 կազմակերպության՝ ՀՌԿԿ-Հայաստան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն և Մաթևոսյան հիմնադրամ։ Հետազոտություններն իրականացրել են ՀՌԿԿ-Հայաստանը՝ Բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքային մակարդակում իրականացված հետազոտություն և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը՝ Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն. Շիրակ, Լոռի, Տավուշ։

Սկսե՞նք։



Ծրագրի մասին

Տվյալների ցուցահանդեսն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրիմիջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Տվյալների ցուցահանդեսի և հետազոտությունների բացահայտումների մասին կարելի է կարդալ նաև այստեղ և այստեղ։