Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ծագման և զարգացման ուսումնասիրություն
Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ծագման և զարգացման ուսումնասիրություն
Ամսաթիվ՝
01-03-2014 - 01-09-2015
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Գործարարություն
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պարզել՝ արդյոք ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները Հայաստանում խթանում են նոր ձեռնարկությունների ստեղծմանը և նպաստում ձեռնարկատիրության առաջխաղացմանը:
Հետազոտության խնդիրն է որոշել Երևանում և Լոռիում գործող միկրո և փոքր ձեռնարկությունների կարիքները և գնահատել Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում դրանց կայուն զարգացման ներուժը: Դա անելու համար հարկ է բացահայտել ինքնազբաղված, միկրո և փոքր ձեռնարկությունների ներկայիս դիրքը շուկայում՝ վերհանելով դրանց՝ կարողությունների զարգացման կարիքները և հասկանալով ապագայի ծրագրերը:
Փոքր ձեռնարկությունների ներգրավվածությունը և արդյունավետությունը բարձրացնելու ուղիների որոնումը ևս ծրագրի մաս են կազմում:
Մեթոդաբանությունը
- Քանակական հարցում
- Կիսաձևայնացված հարցաթերթիկ, որը ձևավորվել է 600 ձեռնարկատիրական միավորների հետ դեմ առ դեմ հարցազրույցների նպատակով՝ հետևյալ ընդգրկվածությամբ. 350 ինքնազբաղված և 250 փոքր ձեռնարկություններ
Արդյունքները
Տվյալների էլեկտրոնային շտեմարան՝ SPSS ձևաչափով