Աջակցություն Հայաստանում «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլին
Աջակցություն Հայաստանում «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլին
Ծրագրի նկարագիրը.
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ին` ուսումնասիրելու »Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության մշտադիտարկում 2018՚»-ի ընդհանուր սկզբունքների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարողականը, հնարավորությունները, ինչպես նաև խոչընդոտները` քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ոլորտի ներկայացուցիչների արդյունավետ ներգրավվածությունը խթանելու և նրանց հետ կառուցողական երկխոսություն / համակարգված աշխատանք ապահովելու միջոցով:
Ծրագիրը նպաստելու է երկրում վերոնշյալ գլոբալ հարթակի մշտադիտարկման առավել արդյունավետ, ընդգրկուն և հստակ գործողություններ առաջարկող գործընթացին, իսկ ծրագրի՝ հայաստանյան հենակետ-գործընկերների կողմից տրամադրված տվյալները «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերություն» /CPDE/ հարթակի համար կհանդիսանան ՔՀԿ զեկույցը պատրաստելու տեղեկատվության աղբյուր:
Ծրագիրն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.
Ծրագիրը սկսվել է կողմնորոշիչ տեղեկատվական վեբինարով՝ «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» քարտուղարության» և «Արդյունավետ զարգացման ՔՀԿ գործընկերության» մշտադիտարկման երրորդ փուլի աշխատանքային խմբի կողմից: Որից հետո ծրագրին մասնակցող ՔՀԿ-ները հրավիրվել են կլոր-սեղան քննարկման. նրանց են ներկայացվել «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» և այդ գործընկերության մշտադիտարկման գործընթացի բուն հայեցակարգը՝ արդյունավետ զարգացման սկզբունքների վերաբերյալ, այդ hամատեքստում Հայաստանի առաջընթացը և զեկույցը՝ պատրաստված «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ի կողմից: Հաջորդ գործառույթը տվյալների հավաքագրումն է. տվյալները ՔՀԿ ներկայացուցիչների հետ անհատական քննարկումների միջոցով հավաքագրվել են՝ ըստ հարցաշարի:
Վավերացված տվյալները, ինչպես նաև «Զարգացման արդյունավետ համագործակցության գլոբալ գործընկերության» մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ համառոտ ամփոփագիրը զետեղվել են համացանցում՝ ակնկալելով ՔՀԿ-ների արձագանքը:
Քևնարկման արդյունքների, եզրահանգումների և ՔՀԿ-ներից ստացված արձագանքի հիման վրա կազմվել է զեկույց և վերլուծական ամփոփագիր: Այն ներկայացվելու է Հայաստանի «Գլոբալ մշտադիտարկման ազգային համակարգող»-ին և տարածվելու ՔՀԿ-ների, ինչպես նաև շահագրգիռ այլ դերակատարների շրջանում:
Արդյունքները.
- Վերլուծական ամփոփագիր
- Զեկույց՝ Հայաստանում մշտադիտարկման գորընթացի վերաբերյալ