Ընտրողների կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մասնագիտական ծառայությունների մատուցման հետազոտություն
Ընտրողների կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մասնագիտական ծառայությունների մատուցման հետազոտություն
Ամսաթիվ՝
01-01-2019 - 01-08-2019
Ներգործության ոլորտ՝
Ընտրություններ
Ծրագրի նկարագիրը.
Ծրագրի նպատակն է կատարել հետազոտություն՝ գնահատելու ՄԱԶԾ-ի՝ ընտրողների բարեկրթման և ընտրությունների անցկացմանը սատարող ծրագրերի ընդհանրական ազդեցությունն ու արդյունավետությունը:
Փորձագետների թիմը մշակելու և կիրառելու է մշտադիտարկման մի շարք ցուցիչներ՝ գնահատելու համար.
- թե որքանով է ընտրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի ընտրողներին
- քաղաքական իրազեկվածության մակարդակը
- «Ընտրողների բարեկրթում» ծրագրի ազդեցությունը ընտրությունների մասնակցության մակարդակի վրա
- քվեարկության գրանցման և ընտրական ընթացակարգերի իմացությունը
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին ընկալումներն ու վերաբերմունքը և առաջարկված բարեփոխումները
Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.
Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներից պատահականության սկզբունքով ընտրված 1500 հարցվող-մասնակիցների շրջանում կատարել հետազոտություն.
- գնահատելու ընտրողների բարեկրթման բոլոր ծրագրերի, ինչպես նաև՝ ծրագրերից յուրաքանչյուրի արդյունքները
- բացահայտելու և փաստագրելու այն գործոնները, որոնք նպաստել և/կամ խոչընդոտել են հասնելու նախատեսված արդյունքներին
- փաստագրելու հաջողված և հեշտությամբ կրկնօրինակվող մոդելները / լավագույն փորձը
- փաստելու, թե որքանով են վերոնշյալ ծրագրերը արձագանքել գենդերային և երիտասարդությանն առնչվող հարցերին
Արդյունքները.
- Հետազոտության տվյալադարան
- Ավարտական զեկույց