Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն

Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-03-2019 - 01-12-2019
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Կոռուպցիա
Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն

Ծրագրի նկարագիրը․

Հետազոտությունը նպատակ է հետապնդել պարզելու`

  • հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ,
  • կոռուպցիոն երևույթներին առնչվելու նրանց անձնական փորձը,
  • կոռուպցիայի նկատմամբ հանրային և անհատական վարքագծի դրսևորումները,
  • երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնությունների մասին տեղեկացվածությունը և դրանց գնահատումը,
  • կոռուպցիային առնչվող տեղեկատվության հիմնական աղբյուրները,
  • հայաստանցիների հակակոռուպցիոն ընկալումների և վարքագծի փոփոխությունը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից հետո,
  • համադրելի տվյալների պարագայում` վերջին ինը տարիների կտրվածքով կոռուպցիայի և հարակից խնդիրների ընկալումներում տեղ գտած փոփոխությունները:

Հետազոտությամբ խնդիր է դրվել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին` պետական կառավարման ոլորտը բարելավելու և հակակոռուպցիոն քաղաքականություններ ու ծրագրեր մշակելու համար:

Մեթոդաբանություն

Հետազոտության հարցաթերթը մշակվել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի և ԹԻՀԿ կողմից` հիմք ընդունելով նախկին հետազոտությունների հարցաշարերը, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող ներկայիս զարգացումները:
Հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019թ. հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում` դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցմանը մասնակցել են 18 և բարձր տարիքի 1500 ՀՀ քաղաքացիներ (95% վստահության սահմաններում 2.5% սխալի թույլատրելի շեղումով): Ընտրանքի ձևավորման համար օգտագործվել են տնային տնտեսությունների թվի մարզային բաշխվածության վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները: Հավաքագրված տվյալների որակը ստուգվել է հետզանգերով՝ հարցվածների շուրջ 17%-ի շրջանում: