Արուսյակը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2021 թվականին որպես հետազոտող, իսկ 2024 թվականից զբաղեցնում է որակական հետազոտությունների կրտսեր վերլուծաբանի պաշտոնը։ Մինչ այդ 2018 թվականից համագործակցել է կազմակերպության հետ մի շարք նախագծերի շրջանակներում որպես մոդերատոր, վերլուծաբան և դաշտային աշխատանքների համակարգող։ Մինչ ՀՌԿԿ թիմին միանալն աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում որպես մեդիա մոնիտորինգի թիմի համակարգող։ Արուսյակը Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Մասնագիտացած է մեդիայի և քաղաքացիական հասարակության զարգացման հետազոտություններում և կոնֆլիկտների ուսումնասիրություններում։ Այս թեմաների շրջանակներում մի քանի զեկույցների հեղինակ և համահեղինակ է։