2022 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման

2022 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման

Ամսաթիվ՝ 01-03-2022 - 30-12-2022
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` CPDE
Ներգործության ոլորտ՝ Քաղաքացիական մասնակցություն
2022 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման

«2022 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման» ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից՝ ՔՀԿ Գործընկերություն հանուն արդյունավետ զարգացման կազմակերպության համագործակցությամբ։

Նպատակները

Ծրագրի ընդհանուր նպատակն է ՔՀԿ-ների և քաղաքացիների շրջանում հանրային քննարկում հարուցել արտաքին և ներքին այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է քաղաքացիական հասարակությունը ժամանաակից Հայաստանում։ «Գրասենյակային վերլուծության» և այս ուղղությամբ գործողությունների արդյունքում նորովի կընկալվեն Հայաստանում կրճատվող քաղաքացիական տարածքի կարգավիճակը և այդ գործընթացը կանգնեցնելու քայլերը։

Առանձնահատուկ նպատակն է շահագրգիռ կողմերին ներկայացնել Հայաստանում ՀՌԿԿ-Հայաստանի և հետազոտական այլ կազմակերպությունների կողմից իրականացված հետաոտությունների արդյունքները և ստեղծել քաղհասարակության առջև ծառացած առաջնահերթ թեմաների քննարկման հարթակ։ Սոցիալական  մեդիայի հարթակներով կտարածվեն քննարկման տեսագրությունը և հոդված քաղաքացիական տարածքի եը ընթացիկ քաղաքացիական գործողությունների վերաբերյալ, և այլն։

Գործողությունը

Գործողությունը կհամադրի Հայաստանի քաղաքական և սոցիալական հարթակներում ՔՀԿ-ների ներկայիս դերի մասին հետազոտության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով իրավիճակային մարտահրավերներին և ՔՀԿ-ների աշխատանքի ու հասարակությանը ծառայություններ մատուցող առնչվող պետական մարմինների վրա դրանց հետևանքներին։

Գործողությունները ներառում են գրասենյակային հետազոտություն, որի արդյունքների հիման վրա տեղի կունենա հարցազրույց/քննարկում Հայաստանում ՔՀԿ-ների նոր դերի մասին համապատասխան ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ Բուն TV-ի՝ գիտությանը և հասարակությանը նվիրված առաջատար մեդիա հարթակի եթերում։ Այս քննարկման և հետազոտության արդյունքները կներկայացվեն երկրի առաջատար ամսագրերից մեկում՝ EVN Report-ում։