Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման

Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման

Ամսաթիվ՝ 01-03-2015 - 01-12-2015
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Հանրային քաղաքականություն Քաղաքացիական մասնակցություն
Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման

Ծրագրի նկարագրություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» կարճ անվամբ ծրագրի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունը և թափանցիկությունն ու հաշվետվողականությունը խթանող բարեփոխումների գործընթացների նկատմամբ վերահսկողությունը:  Դրան հնարավոր է հասնել քաղաքացիների ներգրավվածության և նրանց շահերը արտահայտելու՝ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման, պետական հաստատությունների, գործիչների և քաղաքականության մոնիտորինգի բարելավման, քաղաքացիներին անկախ և արժանահավատ տեղեկատվության հասանելիության ընդլայնման, քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով:

Հարցումը կիրականացվի Հայաստանում շահերի պաշտպանության և մասնակցային մոնիտորինգի ոլորտում գործող քառասուն ՀԿ-ների շրջանում՝ ստանդարտացված հարցաթերթի միջոցով: Հարցման նպատակն է չափել շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունները և ստանալ հասարակության՝ քաղաքացիներին ներգրավելու, նրանց շահերը բարձրաձայնելու և պետական մարմիների մոնիտորինգ իրականացնելու միջոցով քաղաքականության կերտմանը մասնակցելու կարողության լայն պատկեր: Սա հնարավորություն կտա բացահայտել առկա մարտահրավերներն ու խնդիրները և դրանց անդրադառնալ դասընթացների ընթացքում:Այս հետազոտությունը ծրագրի հետագա առաջընթացը չափելու ելակետն է: Ծրագրի առաջընթացը գնահատելու նպատակով կիրառվող վերահսկման խմբի մեթոդը կհամեմատի առաջընթացը ծրագրի շրջանակներում ուսուցում անցած և ուսուցում չանցած ՔՀԿ-ների միջև: Այս երկայնական ուսումնասիրության երկու այլ հետազոտությունները կանցկացվեն ծրագրի իրականացման ընթացքում:

Հետազոտության կառուցվածքը

  • Քանակական հետազոտություն

Քարոզչության ինդեքսի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված հարցաթերթը կկիրառվի 40 ՀԿ-ների դեմ-առ-դեմ հարցազրույցների ժամանակ

  • Որակական հետազոտություն

Հիմնվելով քանակական տվյալների վրա՝ մասնակցային մոնիտորինգի մոտեցումներ կիրառող կազմակերպությունները և քաղաքականություն կերտողներ կընտրվեն՝ խորին հարցազրույցներ անցկացնելու նպատակով: Այդ հարցազրույցների հիմնական նպատակն է ՝ ուսումնասիրել քարոզչական ջանքերի ամրապնդման ուղիները՝ թափանցիկությանն ու հասարակական հաշվետվողականությունը բարձրացնելու գործում՝ Հայաստանում արդյունավետ կառավարման սկզբունքները խթանելու և հանրային ծառայությունները բարելավման նպատակով:

  • Ֆոկուս խմբեր

Քարոզչության տվյալները կլրացվեն հարցվող ՀԿ-ների շահառուների  ներդրման միջոցով: ՀԿ-ների շահաուների հետ անցկացված հարցազրույցներից հետո, որոնք լավագույն փորձերն ու գործելակերպերը բացահայտելու նպատակով իրենց շահերի պաշտպանության և մոնիտորինգի գործունեության մեջ կիրառում են մասնակցային մոտեցում, խորացված հարցազրույցների և ստանդարտացված խմբային քննարկումների հետ զուգահեռ կկազմակերպվի մինչև 6 ֆոկուսային խումբ՝  շահառուների պատասխանները վերլուծելու համար,  ՀԿ-ների ռազմավարություններն արդյունավետորեն համապատասխանեցնելու նպատակով:

Արդյունքներ

  • Քանակական հետազոտության արդյունքում ստացված տվյալների շտեմարան` SPSS ծրագրային ձևաչափով
  • Քանակական և որակական տվյալների հիման վրա կազմված վերլուծական զեկույց