Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում
Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում
Ծրագրի նկարագրությունը
Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (Հայաստանում) ծրագիրը ֆինանսավորվում է Պարենի Համաշխարհային համաշխարհային Կազմակերպության կազմակերպության Կահիրեի տարածաշրջանային բյուրոյի և իրականացվում է Մաաստրիխտի համալսարանի Կառավարման բարձրագույն դպրոցի կողմից: ՀՌԿԿ-Հայաստանը, գործակցելով վերջինիս հետ, ստանձնել է Հայաստանի ազգային զեկույցի պատրաստման պատասխանատվությունը:
Հետազոտությունն ուղղված է Հայաստանում սոցիալական պաշտպանության և սննդի անվտանգության համակարգերի ուսումնասիրությանը՝ հետազոտության առանցքում դիտարկելով սննդի անվտանգության և սնուցման խնդիրները: Հետազոտության նպատակն է աջակցել սոցիալական պաշտպանության ՊՀԿ տարածաշրջանային ռազմավարության ստեղծմանը և սոցիալական պաշտպանության մեխանիզմներն ավելի հասցեական դարձնելուն: Ծրագրի խնդիրն է սննդի անվտանգության, սնուցման, ապրուստի միջոցների և ոչ ֆորմալ սոցիալական համակարգերի տեսանկյունից ուսումնասիրել սոցիալական պաշտպանության համակարգերը, ինչպես նաև մատնանշել դրանց կարևորությունը փախստականների, տեղահանված անձանց և դրանց ընդունող համայնքների համար սովի կրճատման և պարենի անապահովության տեսանկյունից:
Մեթոդաբանությունը
Տվյալների երկրորդային հետազոտություն, որը կուղեկցվի հիմնական շահակիցների հետ շուրջ 10 հարցազրույցներով:
Արդյունքներ
- Թեմատիկ վերլուծական զեկույց
- Թեմատիկ զեկույցի համառոտագիր