Ֆոկուսխմբային քննարկումներ և ներկայացուցչական հետազոտություն երկրի համար առաջնահերթ ոլորտների վերաբերյալ
Ֆոկուսխմբային քննարկումներ և ներկայացուցչական հետազոտություն երկրի համար առաջնահերթ ոլորտների վերաբերյալ
Ամսաթիվ՝
01-03-2019
Ֆինանսավորող`
NDI
Ներգործության ոլորտ՝
Government
Կառավարություն
Ծրագրի նկարագիրը.
Ծրագրի նպատակն է կատարել որակական հետազոտություն՝ ֆոկուս խմբային քննարկումների միջոցով ուսումնասիրելու հանրության կարծիքը երկրի համար որպես առաջնահերթություն նշված ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև քանակական ներկայացուցչական հետազոտություն Երևանի և Հայաստանի 10 մարզերի ընտրողների շրջանում` հասկանալու համար հանրության ընկալումները, մտահոգություններն ու վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների, խորհրդարանի նորընտիր անդամների հանդեպ՝ ուշադրության կենտրոնում ունենալով կին խորհրդարանականներին:
Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.
Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ.
- Ֆեյսբուքի և Ինստագրամի օգտատերերի շրջանում կատարել առցանց ուսումնասիրություն՝ ֆոկուս-խմբային քննարկումներ անցկացնելու համայնքները և այդ քննարկումների օրակարգային առավել արդիական հարցերը որոշելու նպատակով, ինչպես օրինակ՝ հարկային բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, կենսաթոշակային համակարգ, կառավարման օպտիմալացում և արդյունավետություն, վարչա-տարածքային բարեփոխումներ (համայնքների միավորում և խոշորացում), ընտրական համակարգի բարեփոխումներ, գենդերային հարցեր և այլն:
- Ընտրված համայնքներում անցկացնել ֆոկուս-խմբային քննարկումներ՝ առցանց հետազոտության արդյունքում որոշված հիմնական առաջնահերթությունների շուրջ:
- Երկրի հիմնահարցերի վերաբերյալ 1200 ընտրող-հարցվողների շրջանում կատարել հանրային ներկայացուցչական կարծիքի ելակետային հետազոտություն՝ ֆոկուս-խմբային քննարկումներից ստացված տվյալների հիման վրա
Արդյունքները.
- Առկա հետազոտությունների ուսումնասիրության արդյունքներ
- Վերլուծական զեկույց