Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի եվ նրանց կարիքների քարտեզագրում
Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի եվ նրանց կարիքների քարտեզագրում
Ամսաթիվ՝
01-10-2018 - 01-12-2018
Կարգավիճակ՝
Ավարտված
Ներգործության ոլորտ՝
Միգրացիա
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի նպատակն է իրականացնել Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի կարիքների գնահատում և ձեռք բերված տվյալներով ստեղծել հեշտությամբ կիրառելի թվային համապարփակ տվյալադարան: Ընդգրկուն այս տվյալադարանը՝ սիրիահայերի կարիքների առանձնահատկությունների առավել ստույգ և թարմացված տվյալներով հանդերձ, հնարավորություն կտա համապատասխան տարբեր դերակատարների նպատակային և հասցեական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին և նրանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների վերաբերյալ կայացնել նպատակաուղղված, լուծումներ առաջարկող որոշումներ:
Մեթոդաբանությունը
Հետազոտությունը բաղկացած է երեք հիմնական փուլերից`
- տվյալադարանի նախագծմանը, կառուցվածքին և մեթոդաբանությանն առնչվող նախապատրաստական աշխատանքներ,
- կարիքների գնահատում,
- առկա տվյալադարանների/տվյալների միավորում:
Այս շրջանակում կիրականացվեն հետևյալ գործառույթները.
- համագործակցություն մարզային համայնքների,
- մարզերում բնակվող սիրիահայերի հետ աշխատող ազգային և միջազգային փորձառու կազմակերպությունների հետ,
- այդ կազմակերպությունների կարևոր տեղեկատվությունը կրող առանցքային ներկայացուցիչների հետ հարցազրույցների անցկացում,
- համայնքապետարաններից/կազմակերպություններից իրենց ունեցած տվյալների/տվյալադարանների հավաքագրում,
- սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաշարի կազմում,
- հետազոտությանը մասնակցելու համար 400 սիրիահայերի ընդգրկում՝ կիրառելով «ձնագնդի» մեթոդը,
- սիրիահայ ընտանիքների դեպքերի հետազոտում/խորացված հարցազրույցի անցկացում՝ ընտանիքի անդամների հետ,
- մարզերում բնակվող սիրիահայերի կարիքների համեմատական վերլուծություն՝ Երևանում բնակվող սիրիահայերի կարիքների համեմատ,
- համապատասխան դերակատարների ներգրավում տվյալների համատեղ մեկնաբանման ու տվյալների վստահարժանության ապահովման գործընթացին:
Արդյունքները. (դեռևս հանրային չեն)
- Սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաշար՝ կարիքների գնահատման ձևաթղթով հանդերձ
- Մարզերում բնակվող սիրիահայերի տվյալադարան
- Վերլուծական զեկույց