Հայկ Սմբատյան
Հաղորդակցության եվ հանրային կապերի մասնագետՀայկ Սմբատյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2018 թ. մարտին՝ որպես հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ: Ստացել է սոցիոլոգի մասնագիտությամբ բակալավրի աստիճան (2017), և ներկայումս ԵՊՀ-ի «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն» ծրագրի մագիստրանտ է: Հայկը նաև Օսլոյի համալսարանի «Խաղաղության հետազոտություններ» կուրսի շրջանավարտ է: 2016 թ. Հարավային Իլինիոիսի համալսարանում անցել է հանրային քաղաքականության դասընթացներ: Մասնակցել է նաև մի շարք դասընթացների և գիտաժողովների Կովկասում և Եվրոպայում:
Հայկի կարիերան մշտապես կապված է եղել մեդիայի, հաղորդակցության և հետազոտությունների հետ: Նրա առաջին փորձը մեդիայի և հաղորդակցության բնագավառում եղել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում 2011 թ.: Եղել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության փորձնակ, ղեկավարել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության տեղեկատվական հանձնաժողովը, եղել է ISFiT միջազգային ուսանողական փառատոնի հայաստանյան դեսպանը և 2016 թ.-ից համագործակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ: Հայկը նաև աշխատել է մի շարք հետազոտական ընկերությունների հետ՝ ներգրավվելով քանակական և որակական ուսումնասիրություններում, ինչպես նաև ինքն իրականացրել է հետազոտություններ՝ հիմնականում Արցախյան կոնֆլիկտի տարբեր ասպեկտների շուրջ:
Էլ. փոստ՝ [email protected]