Հեղինե Մանասյան
Գործադիր տնօրենՀեղինե Մանասյանն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և դասավանդման, հանրային հետազոտությունների ու քաղաքականության վերլուծության մեծ փորձ: Նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են` տնտեսական աճը և զարգացումը, անցումային տնտեսությունը, աշխատանքի շուկան, աղքատությունը և կրթությունը, սեփականաշնորհումը, ստվերային տնտեսությունը, կոռուպցիան և այլն:
Դոկտոր Մանասյանը հարյուրից ավելի հրատարակությունների և հոդվածների հեղինակ է: Մինչև ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը դոկտոր Մանասյանը գործուն մասնակցություն է ունեցել միջազգային կազմակերպությունների (UNDP, WB, TACIS) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող այն ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների և կրթության բարձր որակի ապահովումն է: Դոկտոր Մանասյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման պետական ակադեմիայում (Մոսկվա), Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) և Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք):
էլ. փոստ` [email protected]