Ծրագրի նկարագիրը
Ուսումնասիրությունը կգնահատի աշխատանքային միգրանտների շրջանում ներկայումս ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծավալն ու որակը, կուսումնասիրի աշխատանքային միգրացիայի հետևանքով առաջացած սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը, այդ միջոցառումների բարելավման կարիքները, ինչպես նաև կմշակի առաջարկություններ՝ նշված ռիսկերը նվազեցնելու համապարփակ, փաստերի վրա հիմնված, տեղի մշակույթին համահունչ և ոչ ծախսատար միջոցառումների փաթեթի վերաբերյալ:
Հետազոտության կառուցվածքը
Տվյալների հավաքագրման նպատակով հարցում, ընտրանքի չափը՝ 2500 միգրանտ և ոչ-միգրանտ տնային տնտեսություններ քաղաքային և գյուղական համայնքներից (համապատասխանաբար 2:1 հարաբերակցությամբ): Խորացված հարցազրույցներ հարցվողների և փորձագետների հետ, գրականության և այլ հետազոտությունների ուսումնասիրություններ: