Հասարակական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ Հայաստանում

Ծրագրի նկարագրությունը 

Ծրագրի նպատակն է չափել և գնահատել հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ Հայաստանում, ինչի հիման վրա հնարավոր կլինի առաջարկել և մշակել հոմոֆոբիայի հաղթահարմանն ուղղված հատուկ ռազմավարություն: 

Հետազոտության առանցքային նպատակներն են.

  • գնահատել հասարակության տեղեկացվածության մակարդակը երկրում ԼԳԲՏ անձանց վիճակի և նրանց իրավունքների վերաբերյալ,
  • չափել ԼԳԲՏ խմբի ներկայացուցիչների և նրանց իրավունքների նկատմամբ մարդկանց մոտեցումների վրա սոցիալական, մշակութային, վարքաբանական և կրոնական գործոնների ազդեցությունը,
  • մշակել հոմոֆոբիան/տրանսոֆոբիան հաղթահարելու արդյունավետ ուղիներ:

Մեթոդաբանությունը

Ուսումնասիրությունը հիմնված կլինի 18-65 տարեկան 1000 հարցվողների շրջանում անցկացվելիք համերկրային հարցման տվյալների վրա: «Կանանց  նախաձեռնությունների աջակցման խմբի» (Women’s Initiatives Supporting Group) տրամադրած հարցաթերթը կհարմարեցվի և նախնական փորձարկման կենթարկվի պատահականորեն ընտրված վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Տնային տնտեսությունների բազմաստիճան կլաստերային ընտրանքը ներկայացուցչական կլինի թիրախային բնակչության համար՝ 5% (+/- 2.5) ընտրանքի սխալով: Անհատական հարցազրույցների անցկացման նպատակով հարցվողների ընտրությունը կիրականացվի ծննդյան ամենամոտ օրվա մեթոդի կիրառմամբ:

Քաղաքական նախապատվությունները ձևավորող տարածքային կորուստների ուսումնասիրություն

Աջակցող տեխնոլոգիայի գնահատում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.