«Հայացքներ սահմանից այն կողմ. Հայաստան- Թուրքիա հարաբերությունները հանրության աչքերով» հետազոտությունը 2023-2024 թվականներին համատեղ իրականացրել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամը և «KONDA» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը: Այն հրապարակել է Հրանտ Դինք հիմնարկը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան- Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանք» ծրագրի շրջանակներում։
Այս զեկույցը ներկայացնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանում և Թուրքիայում առկա հասարակական ընկալումների վերաբերյալ առաջնային տվյալների հավաքագրմամբ իրականացված հետազոտության արդյունքները: Զեկույցի բովանդակությունը հիմնված է երկու զուգահեռ հետազոտական նախաձեռնությունների վրա, որոնք իրականացվել են միաժամանակ Հայաստանում և Թուրքիայում: Մեթոդաբանական ընդհանրություններն ու տարբերությունները հստակորեն նկարագրված են զեկույցի հիմնական բաժիններում:
Զեկույցը որպես ամբողջություն սկզբնապես կազմվել է անգլերենով: Անգլերեն տարբերակի և հայերեն կամ թուրքերեն թարգմանությունների միջև անհամապատասխանության դեպքում պետք է հիմք ընդունել անգլերենը:
Սույն զեկույցի կամ դրա գլուխների հետագա հրապարակումը կամ վերարտադրումը տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով պետք է իրականացվի պատշաճ հղումներով։
Մեջբերման օրինակ․
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամ և «KONDA» հետազոտական և խորհրդատվական ընկերություն (2024)։ Հայացքներ սահմանից այն կողմ. Հայաստան- Թուրքիա հարաբերությունները հանրության աչքերով։ Ստամբուլ: Հրանտ Դինք հիմնարկ հրատարակչություն։