Հանրային կարծիքի նախընտրական հարցում

Հանրային կարծիքի նախընտրական հարցում

Ամսաթիվ՝ 01-06-2021 - 18-06-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` Management Systems International
Ներգործության ոլորտ՝ Քաղաքականություն

Նպատակը

Կատարել ներկայացուցչական CATI հարցում Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նախընտրական շրջանում նրանց վերաբերմունքն ու ընկալումները ավելի լավ հասկանալու համար: Այս տվյալները կօգտագործվեն Հայաստանում Management Systems International-ի աշխատանքն ու ներգրավվածությունը ուղղորդելու նպատակով: Մասնավորապես, կբացահայտվեն հանրային ընկալումները երկրում նախընտրական քաղաքական իրավիճակի, քաղաքական մասնակցության, անվտանգության և արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։

Գործողություններ

  • Անցկացնել 700 հարցազրույց Հայաստանի ողջ տարածքում (տվյալների հավաքագրում ազգային մակարդակով)՝ դետալների նկատմամբ բացառիկ ուշադրությամբ՝ հավաստի տվյալների ստացումն ապահովելու համար
  • Կազմել մեթոդաբանության ամփոփագիր (ներառյալ սխալի սահմանը) և արդյունքների ամփոփագիր
  • Մշակել, թեստավորել և վերջնականացնել CATI հարցաշարը
  • Հավաքագրել և վերապատրաստել հարցազրուցավարների
  • Վերջնականացնել ընտրանքը և մշակել դաշտային աշխատանքի պլանը
  • Իրականացնել դաշտային աշխատանքը պլանշետի և CATI տեխնիկայի միջոցով
  • Կազմել տվյալների հավաքագրման հաշվետվություն
  • Արխիվացնել, մշակել, կշռել և կոդավորել հարցազրույցների տվյալները
  • Կատարել ստացված տվյալների նախնական վերլուծություն` պատրաստելու վերլուծական գծապատկերներ և աղյուսակներ