Չկոնֆերանս՝ հանուն կանանց մասնակցության. խոսել և գործել

Չկոնֆերանս՝ հանուն կանանց մասնակցության. խոսել և գործել

Կարգավիճակ՝ Ընթացիկ
Ֆինանսավորող` Եվրոպական միություն
Ներգործության ոլորտ՝ Գենդեր Մարդու իրավունքներ
Չկոնֆերանս՝ հանուն կանանց մասնակցության. խոսել և գործել

Նախագիծը կփորձի ակտիվացնել գենդերային անհավասարությունը քննող  արդի խոսույթը՝ առաջնահերթություն տալով կանանց ձայնը լսելուն և զորեղացնելուն: Չկոնֆերանսը կլինի այդ ձգտումների շոշափելի արդյունքը՝ ձևակերպելով բազմակողմանի նպատակներ, որոնք ուղղված են գիտելիքի փոխանակման խթանմանը, խոցելի խմբերին պատկանող կանանց հզորացմանը և ակադեմիայի ու քաղաքականության միջև կամրջի հաստատմանը։

Նախագիծը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից՝ Չկոնֆերանս երիտասարդ կին փորձագետների և ակտիվիստների մասնակցությամբ, Չկոնֆերանսից ընտրված մասնակիցների ներգրավում քաղաքականության փաստաթղթերի մշակման մեջ և կլոր սեղան քննարկման կազմակերպում հիմնական շահագրգիռ կողմերի հետ:

  1. Նախագծի երկօրյա Չկոնֆերանսը եզակի միջոցառում է, որի շարժիչ ուժը հենց մասնակիցներն են, որոնք հենց իրենք են ինքնաբուխ կերպով ձևավորում օրակարգը: Այս հարթակը խրախուսում է բաց երկխոսությունը, ինքնակազմակերպվող  աշխատարանները և միմյանցից սովորելու մշակույթը` խթանելով գաղափարների ակտիվ փոխանակումը: Միջոցառումը բաղկացած կլինի մի քանի աշխատարաններից (թեմատիկ ենթախմբերից), որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում կլինեն կանանց որոշակի խոցելի խմբեր։
  2. Չկոնֆերանսին կհաջորդի կանանց ներգրավումը կազմակերպության ակադեմիական լաբում, որի գործող անձիք կլինեն ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտողները, անկախ փորձագետներն ու Չկոնֆերանսից ընտրված 11 մասնակիցները: Նպատակը Չկոնֆերանսից ստացված գաղափարները սինթեզելն ու համապարփակ քաղաքականության փաստաթղթեր ձևակերպելն է: Շարունակական մենթորությունը և ուսուցումը նպատակ ունեն կատարելագործելու մասնակիցների թեմատիկ շարադրանքի հմտությունները և քաղաքականություն մշակելու կարողությունները:
  3. Նախագիծը կեզրափակվի ներառական կլոր սեղան քննարկմամբ՝ ներգրավելով հիմնական շահագրգիռ կողմերին և խթանելով նրանց միջև կառուցողական երկխոսությունը՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն առաջարկվող քաղաքականության փոփոխություններին:

«Չկոնֆերանս՝ հանուն կանանց մասնակցության. խոսել և գործել» նախագիծն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից 2024 թվականի մարտից սեպտեմբեր ամիսների ընթացքում: Նախագիծն իրականացվում է «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։